Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կառավարության դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և 
մասնակցելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Երևան քաղաքի վարչությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝  Կառավարական տուն 1 հասցեի դիմաց, ժամը 18։00-ի սահմաններում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչների կողմից  զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելուց հետո, նրանց կազմակերպմամբ, հավաքի մասնակիցները մոտեցել են  Կառավարական տուն 1 հասցեում գտնվող ՀՀ կառավարության շենքի մուտքին  և, չենթարկվելով ոստիկանների կողմից ներկայացված օրինական պահանջին,  սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ: Դրանք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնությամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ  հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ աղբյուրի՝ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշվում է, որ իրականացվում է նախաքննություն։ Ձեռք բերված, համացանցում տարածված վերաբերելի տեսագրություններն ուսումնասիրվում են։ Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ վերջիններիս նույնականացնելու, ինքնությունը պարզելու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am