Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը

Թող լռեն զենքերը Լեռնային Ղարաբաղում․ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կոչը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Vatican News-ը, սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։

«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։

Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է Հռոմի պապը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am