Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

Լեռնային Ղարաբաղից հեռացող և այնտեղ վերադարձող մարդկանց համար պետք է 
ապահովվի անվտանգ անցում. Մեթյու Միլլեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանական վերջին լայնածավալ հարձակումից հետո ստեղծված իրավիճակով և կարծում է, որ և՛ Արցախից հեռացող, և՛ այնտեղ մնացող հայերի իրավունքները պետք է պաշտպանվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, թեմային անդրադառնալով, ԱՄՆ-ի համար կարևոր երեք հիմնական կետ է առանձնացրել:

«Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով: Ես կասեմ հետևյալը՝ մենք կարևոր ենք համարում, որ առաջին՝ պահպանվի հրադադարը, որն այժմ գոյություն ունի, և որ հետագա ռազմական գործողություններ չլինեն, երկրորդ՝ բավարարվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքները, և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի», - նշել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում:

Խոսնակը նաև կարևորել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կարողանան մնալ իրենց տներում «խաղաղությամբ և արժանապատվությամբ, իրենց իրավունքների և անվտանգության հանդեպ հարգանքով», եթե նրանք որոշեն մնալ:

«Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ (խմբ.՝ ԼՂ-ից) և վերադառնալ (խմբ.՝ ԼՂ), պետք է ապահովվի անվտանգ անցում, որը կվերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: Ադրբեջանը պատասխանատվություն ունի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, ապահովելու մարդկային վերաբերմունք բոլորի նկատմամբ, այդ թվում նրանց, ում կասկածում է մարտիկ լինելու մեջ», - ասել է Միլլերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am