Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 66 հազար 500-ի. փոխվարչապետ

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված  բռնի տեղահանվածների թիվը հասել է 66 հազար 
500-ի. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 28-ի ժամը 10:00-ի  դրությամբ Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 66 հազար 500 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տեղափոխվելու հոսքի ինտենսիվությունը չի նվազում:

«Այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել հատկապես երեկ և անցյալ օրը: Այս գիշեր այդ թիվը նույնպես շարունակել է աճել: Ընդհանուր առմամբ, եթե առաջին երկու օրերի ընթացքում հանրագումարով տեղահանվել էին 7500 և 1500՝ ընդհանուր թվով 9000 մարդ, ապա միայն սեպտեմբերի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ 26 հազար 600»,- մանրամասնեց փոխվարչապետը՝ նշելով, որ այն ինտենսիվությունը, որով նրանք շարունակում են անցնել անցակետը, մնում է նույնը:

Նրա խոսքով՝ Գորիսում և Վայքում ստեղծվել են կետեր, որոնք տեղավորման հարցով 24-ժամյա աշխատանք են տանում:

Ըստ փոխվարչապետի՝ օպերատիվ տվյալներով  այս օրերին տարբեր մարզերում օթևան գտնելու հարցում աջակցություն է ցուցաբերվել 11 հազար մարդու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am