Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը

Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակում կայացավ ընդդիմության հերթական հանրահավաքը, որը մեկնարկեց տերունական աղոթքով Արցախի, նրա հավատավոր ժողովրդի և համայն հայության համար։ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում տեղի կունենա համազգային աղոթք՝ ի զորակցություն արցախահայության։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրահավաքում ելույթի ժամանակ Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը հայտնեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները մեզանից յուրաքանչյուրի աջակցության և օգնության կարիքն ունեն, ուստի պետք է ամեն ինչ անել, որ նրանք այստեղ Հայրենիք գտնեն։ Չալաբյանի խոսքով՝ Ադրբեջանը հայ քաղաքական ու ռազմական գործիչներին ձերբակալելով՝ նրանց ներկայացնում է որպես «տեռորիստներ»` դրանով իսկ ստվեր գցելով Հայաստանի վրա։   

«Քանի որ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է, և իրավական ուժ չի կարող ունենալ, հետևաբար պետք է շարունակաբար պայքարել Արցախի Հանրապետության լիարժեք վերականգնման համար»,-ասաց Չալաբյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր շարժումը կարող է հաջողության հասնել միայն հանրային համախմբման և համերաշխության ճանապարհով։

Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը տեսակետ հայտնեց, որ աշխարհաքաղաքականության մեջ տնտեսական շահերն ավելի վեր են կանգնած պայմանավորվածություններից ու սկզբունքներից, և հայ ժողովուրդը միշտ հայտնվել է նման հակասական իրավիճակում։ Նրա համոզմամբ՝ մենք կարող ենք հենվել միայն սեփական ուժերի վրա, դրանք օգտագործել ճիշտ, լինել պրագմատիկ, տեսնել, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշել, թե ում հետ ոնց է պետք վարվել, և միայն այդ դեպքում մենք կարող ենք արդյունքի հասնել։ 

Մանուկյանը հայտնեց, որ դիմել է որոշ գործիչների՝ կոմիտեի կազմն ընդլայնելու առաջարկով, ու թեև դեռ պատասխան չի ստացել, բայցևայնպես կոնսոլիդացման աշխատանքներն ու բողոքի ակցիաներն ու հանրահավաքները կշարունակվեն։ Նա տեղեկացրեց, որ իրենք գնալու են վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու և Ազգային ժողովի ընտրություններում հաղթելու ճանապարհով։  

Հանրահավաքում տեղեկացվեց, որ եվրոպական 20 քաղաքներում հայկական համայնքների ներկայացուցիչները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին իրականացնել զանգվածային ակցիաներ՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am