Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 21 հազար 593-ը տեղավորվել են Կոտայքի մարզում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 21 հազար 593-ը տեղավորվել են Կոտայքի 
մարզում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 անձանցից 75 հազար 472-ը տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում: Մարզերում ամենամեծ թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են  Կոտայքի մարզում՝ 21 հազար 593:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բոլոր ուղղություններով համակողմանի աշխատանք է տարվում:

«Ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632: Հաշվառված և արդեն իսկ նույնականացված անձանց թիվը կազմում է շուրջ 99 տոկոս: Այժմ Հայաստանի բոլոր համայնքներից հավաքագրվում են տվյալներ, փորձում համադրել՝ բացառելով կրկնօրինակ ցուցանիշները»,-ասաց Բաղդասարյանը:

Ժամանած անձանցից շուրջ 75 տոկոսը՝ 75 հազար 472-ը, տեղաբաշխված են Հայաստանի տարբեր մարզերում: 

«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է. Արագածոտն՝ 3967, Արարատում՝ 18 հազար 212, Արմավիրում՝ 8044, Գեղարքունիքում՝ 5125, Լոռիում՝ 4107, Կոտայքում՝ 21 հազար 593, Շիրակում՝ 3707, Սյունիքում՝ 5444, Վայոց Ձորում՝ 2134, Տավուշում՝ 3139»,- տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ նշված թվից գերակշիռ մասին՝ 51-52 տոկոսին, պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am