Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Բոլոնիա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցեց խաղին

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Բոլոնիա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Բոլոնիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային 13 րոպեներին «Ինտեր»-ն արդեն երկու գնդակ էր ուղարկել «Բոլոնիա»-ի դարպասը: Նախ 11-րդ րոպեին աչքի էր ընկել Աչերբին, իսկ 13-րդ րոպեին` Մարտինեսը:

«Բոլոնիա»-ին հաջողվեց հաշվի տարբերությունը կրճատել 19-րդն րոպեին․ նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Օրսոլինիին: «Բոլոնիա»-ն կարողացավ վերականգնել հաշվի տարբերությունը երկրորդ կեսում` 52-րդ րոպեին:

«Ինտեր»-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգասյին թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 76-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում` 18 միավոր: Մեկ միավոր քիչ ունի և մեկ հանդիպում քիչ է անցկացրել «Միլան»-ը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am