Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա ընդգրկվել է 
հայաստանյան կրթական  հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9082 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական  հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 9-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Կրթությունը Երևանում ստանում է 2910 երեխա, Կոտայքի մարզում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790,  Լոռիում՝ 472,  Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնի մարզում՝ 430, Սյունիքի մարզում՝ 390, Շիրակի մարզում՝ 342, Տավուշում՝ 258,  Վայոց ձորում՝ 166»,-շեշտեց վարչապետի մամուլի քարտուղարը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am