ԼՂ-ից լուրջ վնասվածքներով բռնի տեղահանված երկու երիտասարդ տեղափոխվել են ԱՄՆ՝ անհետաձգելի բուժօգնության նպատակով
16:38, 10 Հոկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մասնագիտացված բուժօգնություն ստանալու նպատակով հոկտեմբերի 7-8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ՝ Լեռնային Ղարաբաղից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ՝ անհետաձգելի բուժօգնության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում