Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ Փաշինյան

Հայաստանը 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովի․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը կարողանում է ճգնաժամերը կառավարել և ապահովել բարձր տնտեսական աճ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության նիստի ժամանակ։

«Ես պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ Հայաստանը, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Բոլոր կանխատեսումների համաձայն` 2023 թվականին նույնպես Հայաստանը կունենա բարձր տնտեսական աճ, մենք հիմա վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գնահատականը պահպանողական է և մեծ հավանականությամբ Հայաստանն ավելի բարձր տնտեսական աճ կունենա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am