Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պարտվել 10 ֆուտբոլիստով խաղացող մրցակցին. Լատվիա-Հայաստան` 2:0

Պարտվել 10 ֆուտբոլիստով խաղացող մրցակցին. Լատվիա-Հայաստան` 2:0

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբի 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալվեց Լատվիային:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով և հավաքականներից և ոչ մեկն «առաջին համարով» չէր գործում: Նկատելի էր, որ թիմերից յուրաքանչյուրը սպասում էր մրցակցի սխալին` պահն օգտագործելու համար:

Հանդիպման 39-րդ րոպեին Լատվիան առաջ անցավ հաշվի մեջ: Տան տերերի գրոհը եզրափակեց Իկաունիեկսը: Թիմերն ընդմիջման գնացին լատվիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Լատվիան մնաց 10-ը ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Օսսը: Ունենալով քանակային առավելություն` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին չէր հաջողվում իրացնել պահերը: Այդ դեպքում գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «չես խփում դու, գոլ խփում են քեզ»: Իր պահը իրացրեց Բալոդիսը` հաշիվը դարձնելով 2:0:

Ի վերջո, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին չհաջողվեց հետ բերել կորցրածը:

Լատվիա-Հայաստան` 2:0:

Լատվիայի դեմ այս հանդիպումը 20-րդն էր ազգային թիմի կազմում Էդուարդ Սպերցյանի և Արտակ Դաշյանի համար:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` Երևանում ընդունելով Ուելսին: Մրցաշարի վերջին խաղում` նոյեմբերի 21-ին, Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Խորվաթիային:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am