Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենին

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Հայաստանում և Վրաստանում 
Դանիայի թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենին

ԳԱՎԱՌ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի թագավորության  դեսպան Աննե Թոֆթ Սորենսենին, «Mission 10 forty» կազմակերպության ղեկավար և հիմնադիր Քիմ Հարցներին, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ղեկավար Րաֆֆի Դուդակլյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը հյուրերին է  ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Վարդենիս համայնքում ապաստան գտած  քաղաքացիների կարիքները։

Ծանոթանալով  Վարդենիս համայնքում ապաստանածների հիմնական կարիքներին՝ Դանիայի թագավորության դեսպանը և բարեգործական կազմակերպությունների ղեկավարները հավաստել են, որ առաջիկայում կտեղեկացնեն իրենց կողմից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին ցուցաբերվելիք աջակցության ուղղությունների մասին։

2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում ապաստան են գտել ԼՂ-ից բռնի տեղահանված 201 ընտանիք՝ 704 հոգի։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am