Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել 
է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունին:

հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն և հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երևանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցները փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի զարգացումը:

«Մենք հավատում ենք, որ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաև նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am