Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում ընտրություններ են

Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում 
ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։

Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:

Ըստ աղբյուրի՝ առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված  3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում:

 Նշվում է, որ ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, հոկտեմբերի 29-ի ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկերը ստորև՝

ղեկավար.png (61 KB)

ավագանի.png (68 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am