Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վերին Դվինում, ժամը 14:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 19,16%-ը, Արզնիում՝ 29,55%-ը

Վերին Դվինում, ժամը 14:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 19,16%-ը, Արզնիում՝ 29,55%-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 19,16%-ը կամ 296 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 29,55%-ը կամ 630 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Ընտրությունների առաջադրված թեկնածուների ցանկերը ստորև՝

ղեկավար.png (61 KB)

ավագանի.png (68 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am