Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 14-րդ տուրում

«Փյունիկ»-ը և ԲԿՄԱ-ն հաղթանակ տոնեցին 14-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացավ ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկ»-ը մրցեց «Վեստ Արմենիա»-ի հետ և առավելության հասավ 2:3 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում գոլերը խփեցին Սեմ Հենդրիկսը, Հովհաննես Հարությունյանը և  Ջեյմս Սանտոսը, իսկ «Վեստ Արմենիա»-ից` Անդրե Մենսալաոն ու  Զախար Տարասենկոն:

Օրվա մյուս խաղում «Արարատ»-ը զիջեց ԲԿՄԱ-ին: «Բանակայիններին» հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Արարատ»-ի դարպասը. գոլերը խփեցին Արգիշտի Պետրոսյանը և Նարեկ Ալավերդյանը:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am