Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար. Քերոբյան

Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 
դոլար. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար»,-ասաց Քերոբյանը:

Խոսելով բյուջեի նախագծից՝ նախարարն ասաց, որ զբոսաշրջության բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6.5 անգամ, 2 միլիարդ դրամից աճել է, և 2024-ի համար նախատեսված է 13 միլիարդ 188 մլն դրամ: Ընդհանուր առմամբ մարքետինգային ակտիվությունների համար 2024-ին նախատեսվել է հատկացնել 1.5 մլրդ դրամ՝ այս տարվա 990 մլն-ի և անցյալ տարվա 170 մլն դրամի համեմատ:

Նախարարը նաև ասաց, որ 2024-ին սկսում են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի ներքո պլանավորում են կառավարության ծրագրում նշված 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am