Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իրանը նավթի հանույթն ավելացրել է՝ հասցնելով օրական մինչև 3,4 մլն բարելի

Իրանը նավթի հանույթն ավելացրել է՝ հասցնելով օրական մինչև 3,4 մլն բարելի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նավթի հանույթի մակարդակը երկու տարվա ընթացքում ավելացել է՝ հասնելով օրական 2,2-ից մինչև 3,4 միլիոն բարելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիին։

«(Խմբ․՝ 13-րդ) կառավարության աշխատանքի սկզբում նավթի օրական հանույթը չէր գերազանցում 2,2 միլիոն բարելը: 24 ամիսների ընթացքում Նավթի նախարարության կողմից ձեռնարկված, նավթի հանույթի մեծացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ այսօր մենք հասել ենք օրական 3,4 միլիոն բարելի», - ասել է նախարարը։

Օգոստոսի 9-ին Իրանի ազգային նավթընկերության (NIOC) գլխավոր տնօրեն Մոհսան Խոջաստե Մեհրը հայտարարել էր, որ Թեհրանը նախատեսում է մինչև սեպտեմբերի 22-ը նավթի հանույթը հասցնել օրական 3,5 միլիոն բարելի: Նա հիշեցրել էր, որ 2021 թվականի օգոստոսին Իսլամական Հանրապետությունում նավթի օրական հանույթը կազմել է 2,2 միլիոն բարել։ Այս տարվա մայիսին Օուջին հայտնել էր, որ Իրանում նավթի հանույթի մակարդակը գերազանցել է օրական 3 միլիոն բարելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am