Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:

«Իսրայելն այս շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:

Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն է, երբ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ մշակման Arrow ՀՀՊ համակարգն օգտագործվել է իր գլխավոր նշանակությամբ՝ մեծ բարձրության և բարձր արագության վրա մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ խոցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am