Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից վիրավորված զինծառայողին

ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կրակոցից 
վիրավորված զինծառայողին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեսակցել են նոյեմբերի 18-ին Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով վիրավորված զինծառայողին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողի առողջական վիճակին, բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողի առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր։

Ըստ աղբյուրի՝ վիրավորված զինծառայողի և նրա ընտանիքի անդամների հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

Զինծառայողը պատմել է, որ ադրբեջանական զինված ուժերի արձակած կրակոցից վիրավորվել է նոյեմբերի 18-ի առավոտյան ժամը 09։50-ի սահմաններում:

Նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմը վիրավորված զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերով անընդհատ կապի մեջ է հոսպիտալի ղեկավար կազմի և բուժաշխատողների հետ։ Զինծառայողի առողջական վիճակի հետ կապված հարցերը շարունակելու են գտնվել Պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am