Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Ամբակում Գրիգորյանը ծնվել է 1978թ. սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2000-2005թթ. ԼՂՀ Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

2005-2007թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

2007-2009թթ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, այնուհետև՝ ավագ դատախազ:

2009-2013թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ:

2013-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդկանց առևտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ:  

2014-2017թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ:

2017-2018թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ:

2018-2021թթ. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2021թ. հոկտեմբերի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. ապրիլի 04-ի հրամանով  ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից:

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ. մայիսի 26-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ:

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով՝ «Անձնվիրություն և անվեհերություն», «Վաստակի համար», «Հավատարմության համար» մեդալներով, «Պատվավոր քննիչ» բարձրագույն գերատեսչական կրծքանշանով:

ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի հրամանով՝ «Օրինականության ամրապնդման համար» մեդալով: 

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am