Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական համակարգում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների ⅓-րդն աշխատում է ՀՀ կրթական 
համակարգում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ՝ տեղահանված ուսուցիչների ⅓-ը, աշխատում է Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նրանցից ավելի քան 200-ը գործուղվել են մարզեր, և նրանց աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում, բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50 հազար դրամ գումար»,-մանրամասնեց նախարարը։

Նա նշեց՝ ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը առաջ բերեց մի շարք խնդիրներ, որոնք պետք էր հենց այդ պահին լուծել: Նրա խոսքով՝ առաջնային էր դպրոցահասակների կրթության շարունակականության ապահովման խնդիրը: Նախարարը տեղեկացրեց՝ ավելի քան 17 հազար դպրոցահասակներ ՀՀ կրթական համակարգում են, նրանց համար ապահովվում են նաև անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ: Բոլոր այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների, հոգեբանի կարիք, աջակցություն են ստանում: 

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներին՝ Անդրեասյանը նշեց, որ 2800 ուսանողներ ՀՀ բուհերում են իրենց կրթությունը շարունակում:

«Մենք ունենք ուսանողների խումբ, որոնք ԼՂ-ից էին, բայց հանդիսանում էին մեր ուսումնական հաստատությունների ուսանող, և նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կամ իրենց ընտանիքների կողմից, որոնք նույնպես բռնի տեղահանվել էին: Այս խնդրով ևս աշխատանքներ տարվել են, այս ծրագրի շահառու է դարձել 900 մարդ, գումարները փոխանցվել է բուհերին, քոլեջներին, որպեսզի այս ուսանողների համար վճարումներ արվեն։ Մենք այս աշխատանքը շարունակելու ենք»,- եզրափակեց Անդրեասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am