Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է առաջնագիծ եւ նոր շահագործման հանձնված զորամաս

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը այցելել է առաջնագիծ եւ նոր 
շահագործման հանձնված զորամաս

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տարեվերջին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի արեւելյան սահմանագոտի՝ առաջնագծում հանդիպելով սահմանապահ զորամասի սպաներին ու զինվորներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,

նախարարը, մարզպետը, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ այցելել են արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել եւ  տեղում ծանոթացել  մոդուլային կացարանների  հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։

Այնուհետ նախարար Պապիկյանը եւ Կարեն Սարգսյանը շրջել են  առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել  մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւ Գեղարքունիքի մարզպետը զինծառայողներին շնորհավորել են  գալիք տոների կապակցությամբ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, մաղթել զգոն ու անվտանգ, խաղաղ ծառայություն։

Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ եւ պատասխանատու ծառայության համար՝ նախարար Պապիկյանը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։

Մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին մարզպետի աշխատակազմի կողմից ամանորյա նվերներ է հանձնել  հայրենիքի պահապաններին։

 «ՀՀ Պաշտպանության նախարարի հետ բավականին հագեցած աշխատանքային օր անցկացրինք առաջնագծում` ոգեւորելով ու քաջալերելով մեր զինվորներին ու սպաներին: Նրանք մեծ սիրով ընդունեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատրաստված փաթեթները, որոնք, բացի սնունդը, հիգիենիկ ու այլ պարագաները, պարունակում էին նաև շնորհավորանքների ու երախտագիտության ջերմ խոսքեր`ուղղված սահմանին աներեր կանգնած հայ քաջորդիներին։

Ամեն դեպքում, մենք տեսանք ավելի ամրապնդվող ու կահավորված առաջնագիծ, մարտական բարձր ոգի կրող զինվորներ ու սպաներ»,-այցի ավարտին նշել  է  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am