Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները 2023 թվականին կազմել են ավելի քան 10 միլիարդ դրամ

Մարտունի համայնքում կապիտալ ներդրումները 2023 թվականին  կազմել են 
ավելի քան 10 միլիարդ դրամ

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2023 թվականին պետական տարբեր ծրագրերով, պետություն-համայնք համագործակցությամբ կապիտալ ներդրումները կազմել են ավելի քան 10 միլիարդ դրամ, ինչի արդյունքում   անցած տնտեսական տարում  նկատելի դրական փոփոխություններ են նկատվել համայնքի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունի  համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանից,  այդ ներդրումների շնորհիվ հիմնանորոգվել են ավելի քան  30 կիլոմետր երկարության միջպետական ու ներհամայնքային նշանակության ճանապարհներ, կառուցվել են 19 կիլոմետր 200 մետր երկարության՝ ոռոգման, ավելի քան 90  կիլոմետր երկարության՝ խմելու ջրի ներքին ու արտաքին ցանցեր, ջրամատակարարման համակարգեր, 23 կիլոմետր երկարության լուսավորության ցանց, սալիկապատվել են 4 կիլոմետր  երկարության փողոցների երթեւեկելի մասեր, մայթեր, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ՝ 10 հազար 400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, հիմնանորոգվել են 5 բազմաբնակարան շենքերի տանիքներ,  կապիտալ նորոգման են ենթարկվել Երանոսի եւ Վարդենիկի մանկապարտեզների շենքերը: Կառուցման ընթացքի մեջ են Աստղաձորի մանկապարտեզի, Գեղհովիտի թիվ 2, Ներքին Գետաշենի թիվ 1, Լեռնակերտի հիմնական դպրոցների շենքերը։

Շահագործման է հանձնվել Մարտունու բժշկական կենտրոնի նորակառույց ու տեխնիկապես հագեցած շենքը, որի շնորհիվ բնակչությանը մատուցվում է որակյալ, արդի չափորոշիչներին միանգամայն համապատասխանող բուժսպասարկում։

«Կատարված աշխատանքները  նաեւ մեզ հիանալի հնարավորություն են ընձեռել՝ 2024 թվականին կենսական կարեւոր նշանակության նոր ծրագրեր կյանքի կոչելու, տասնամյակներ ի վեր կուտակված հիմնախնդիրներին լուծում տալու համար։ Արդեն կազմվել են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերը, պատվիրվել անհրաժեշտ նախագծերը։ Կշարունակվեն նաեւ պետական այլ  ծրագրերով սկսված ու  ընթացող շինարարությունները։ Կբացվեն եւ կգործեն Ծովինարի, Վարդենիկի, Երանոսի, Զոլաքարի, Ծովասարի նորակառույց կամ կապիտալ նորոգված մանկապարտեզները»,- նշել է Հովհաննես Հովեյանը։

Խոսրով Խլղաթյան   

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am