Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բորելը Գազայում և Կարմիր ծովում իրավիճակը քննարկելու համար մեկնել է Սաուդյան Արաբիա

Բորելը Գազայում և Կարմիր ծովում իրավիճակը քննարկելու համար մեկնել է Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 7-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի Գազայի հատվածում և Եմենի ապստամբների կողմից նավագնացության սպառնալիքների ֆոնին Կարմիր ծովում իրավիճակի կարգավորման շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այցի ընթացքում Բորելը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամմեդ ալ Բուդայվիի հետ»,- հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունում: Մասնավորապես, ուղևորության գլխավոր նպատակն է «դիվանագիտական ջանքերի առաջ մղումը, Իսրայելի և Պաղեստինի միջև և տարածաշրջանում արդար և տևական խաղաղության հասնելու համար պայմանների ստեղծումը»:

«Նա նաև կանդրադառնա մտահոգություն առաջացնող էսկալացիային Կարմիր ծովում», - հավելել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am