Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանը՝ Մերձավոր Արևելքի երկրների զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում․ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը

Վրաստանը՝ Մերձավոր Արևելքի երկրների զբոսաշրջիկների ուշադրության 
կենտրոնում․ ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության վիճակագրական տվյալներով (GTNA)՝ 2022 թվականին Վրաստան է այցելել 4 միլիոն 703 հազար 945 զբոսաշրջիկ, որոնց ավելի քան 80%-ը եվրոպացիներ են, իսկ 4,4%-ը՝ Մերձավոր Արևելքի քաղաքացիներ:

Ներգնա զբոսաշրջության ընդհանուր պատկերում Մերձավոր Արևելքից այցելուների թիվը շատ փոքր է, սակայն տվյալ պարագայում խիստ կարևոր է դինամիկան: 2022 թվականի արդյունքներով Վրաստանը Մերձավոր Արևելքից ընդունել է 208 341 զբոսաշրջիկ, ինչը 15 անգամ գերազանցում է մեկ տասնամյակ առաջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվին։

Ավելին, տարածաշրջանից զբոսաշրջիկների  թվի աճը գերազանցել է մինչհամաճարակային մակարդակը, ընդ որում՝ նախկին խորհրդային հանրապետությունը Մերձավոր Արևելքից ընդունել է շուրջ 160 000 այցելու: Մերձավոր Արևելքի զբոսաշրջիկների շրջանում Վրաստանը հայտնի է ոչ միայն բնության  տպավորիչ տեսարաններով, մատչելի հյուրանոցներով և համեմատաբար մոտ գտնվելու հանգամանքով, այլև օրեցօր ավելացող հալալ սննդի և արաբախոս զբոսավարների առկայությամբ (Middle East Monitor, 2022):

Մերձավոր Արևելքից այցելուների թվի աճը հիմնականում պայմանավորված է Արաբական ծոցի երկրներից, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներով, որին բաժին է ընկնում Մերձավոր Արևելքից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի ավելի քան 50%-ը: 2022 թվականին Սաուդյան Արաբիայից զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի նախահամաճարակի ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ հասնելով 119 921 այցելուի։

Դիտարկենք, թե ինչպես են դրսևորվում Վրաստանի հաջողության վերոնշյալ գործոնները և, արդյո՞ք, հնարավոր է նման ձեռքբերումն այստեղ:

Միայն 45 երկրի քաղաքացիներ կարող են մուտք գործել Հայաստան առանց վիզայի և մնալ երկրում մինչև 180 օր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան Վրաստանի դեպքում, երբ այդ հնարավորությունը տրվում է 107 երկրի քաղաքացիներին (Աղյուսակ 4): Ընդ որում, առանց մուտքի արտոնագրի Հայաստան կարող են այցելել միայն Մերձավոր Արևելքի 2 երկրի քաղաքացիներ, դրանք են՝ ԱՄԷ-ն ու Կատարը։

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում ավելի քիչ ուղիղ չվերթեր են իրականացվում տարածաշրջանի բազմաթիվ օդանավակայաններից՝ Դուբայ, Դոհա, Շարժա, Աբու Դաբի, Էր-Ռիադ, Ջիդդա, Դամամ, Դոհա, և դրանք ավելի թանկ են։ Վերոնշյալ քաղաքներից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսի արժեքը մեկնման ամսաթվից 2 ամիս առաջ ամրագրելու դեպքում տատանվում է 82-470 եվրոյի սահմաններում՝ 454 եվրո միջին արժեքով։

Միևնույն ժանանակ, Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է, ըստ Numbeo հանցագործության ինդեքսի՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ անվտանգության առումով Հայաստանը զբաղեցնում է 6-րդ տեղը. հանցագործության ինդեքսը կազմել է 21.6, իսկ անվտանգության ինդեքսը՝ 78,4: Սա շատ բարձր ցուցանիշ է, և շատ ավելի բարձր է, քան Վրաստանինը, որը զբաղեցրել է 20-րդ տեղը։ Անվտանգության տեսանկյունից Հայաստանը զբոսաշրջիկների համար շատ ավելի նախընտրելի ուղղություն է, քան Վրաստանը (Numbeo, 2023):

Ավելի մանրամասն՝ հետևյալ հղմամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]