Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի առաջնությունում շատ վատ մեկնարկեցի, վստահությունը վերադարձավ առաջին հաղթանակից հետո. Ռոբերտ Հովհաննիսյան

Հայաստանի առաջնությունում շատ վատ մեկնարկեցի, վստահությունը 
վերադարձավ առաջին հաղթանակից հետո. Ռոբերտ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ամփոփել է երկրի առաջնության ընթացքը:

«Հայաստանի առաջնության մեկնարկը ինձ համար շատ վատն էր: Մեկնարկային երեք տուրը անհաջող դասավորվեցին ինձ համար: Ընդհանուր առմամբ` միայն երկրորդ հատվածում փորձում էի իմ լավագույն խաղը ցուցադրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Չեմպիոնի խոսքով` իր խաղի նկատմամբ վստահությունը վերադարձավ, երբ առաջին հաղթանակը տոնեց ավարտված առաջնությունում:

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի հավաքականում հանդես կգամ, բայց վերջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2011 թվականին»,- ասաց նա:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am