Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741 հազար 726: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741 հազար 726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193 հազար 737 աշխատատեղ,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավել է 37 հազար 306-ով կամ՝ 5,3 տոկոսով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am