Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

2023 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ

2023 թվականին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը 
կազմել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված հերթականության,  խոշոր հարկատուների առաջին հնգյակում են հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Գրանդ Տոբակո, Գազպրոմ Արմենիա, Մոբայլ Սենթր Արթ, Փրիթի Ուեյ ընկերությունները:  

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am