Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Իլոն Մասկից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալները ներկայացրել է Forbes ամսագիրը։

Ըստ ամսագրի՝ Առնոյի կարողությունն աճել է 21,6 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 205,8 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում է Իլոն Մասկը՝ նրա Tesla և SpaceX ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 204,2 միլիարդ դոլար,նրանց հաջորդում է ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (179,9 միլիարդ դոլար), Oracle կորպորացիայի ստեղծողներից մեկը՝ Լարի Էլիսոնը (142,6 մլրդ դոլար) և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (138,8 մլրդ դոլար)։ 

Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում են նաև Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (125,9 միլիարդ դոլար) և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (122,8 միլիարդ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am