Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը

Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին ռեգատայով (խմբ․՝ առագաստանավերի մրցարշավ) մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RAI News 24-ը հաղորդում է, որ շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։

Այս տարի կառնավալային ծրագրերը նվիրված են վենետիկցի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոյին, որը մահացել է 700 տարի առաջ: Փողոցային արտիստների և երաժիշտների բազմաթիվ ելույթներում, ինչպես նաև թատերական ներկայացումներում ամեն ինչ հագեցած կլինի Ասիայի ոգով, ուր կատարած ճանապարհորդությունները նկարագրել է Մարկո Պոլոն: 2024 թվականի ծրագիրը կներառի նույնիսկ չինական Նոր տարվա տոնակատարությունը, որին նվիրված կլինեն առանձին ծրագրեր և  երթեր փետրվարի 2-13-ը։

55.jpg (2.23 MB)

Միջոցառման գլխավոր հերոսները դիմակավորված անձինք են, ովքեր դուրս են գալիս քաղաքի փողոցներ և կամուրջներ։ Վենետիկում դեռ կան արհեստանոցներ, որտեղ կարում են տարազներ, պատրաստում դիմակներ։ Մեկ ամբողջական իսկական կոստյումի արժեքը կարող է հասնել մի քանի հազար եվրոյի։ Կառնավալի ժամանակ տեղի է ունենում ամենագեղեցիկ դիմակի մրցույթ։

423193578_964091168413588_3330260365503859043_n.jpg (139 KB)

Վենետիկի կառնավալը հնագույններից մեկն է աշխարհում, որի սկզբնավորումը հասնում է վաղ միջնադար: Վենետիկի  Հանրապետության ծաղկման շրջանում (697-1797) վենետիկցիները դիմակներ էին կրում հոկտեմբերից մինչև «Ավագ երեքշաբթի»:

Կառնավալային տոնակատարությունների ավանդույթը վերացրել էր Նապոլեոնը: Այն վերականգնել են 1970-ական թվականներին:

v1.jpg (242 KB)

v3.jpg (206 KB)

423004931_964091178413587_6889846021701176013_n.jpg (280 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am