Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023 թվականին վաճառելով 11,23 միլիոն ավտոմեքենա

Toyota-ն նոր ռեկորդ է սահմանել՝ 2023 թվականին վաճառելով 11,23 միլիոն 
ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor Corp.-ը 2023 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներն ավելացրել է 7,2 %-ով՝ հասցնելով մինչև 11,23 միլիոնի, ինչը նոր ռեկորդ է ընկերության համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ընկերության տարածած հաշվետվությունը:

Այսպիսով, Toyota-ն 4 տարի շարունակ մնում է աշխարհում ամենաշատ մեքենաները վաճառող ընկերությունը։

Վաճառքի նշված ռեկորդային ցուցանիշն ընդգրկում է նաև Daihatsu Motor և Hino Motors դուստր ձեռնարկությունների մեքենաների իրացումը։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019 թվականին և կազմել 10,7 միլիոն ավտոմեքենա։

Ճապոնիայում վաճառքները կտրուկ աճել են 20,9 %-ով՝ հասնելով 2,3 միլիոնի, իսկ մյուս երկրներում այդ ցուցանիշն աճել է 4,1 %-ով՝ հասնելով 8,93 միլիոնի։

Ընկերության ավտոմեքենաների արտադրությունն անցյալ տարի աճել է 8,6 %-ով՝ հասնելով 11,5 միլիոնի, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է։

Դեկտեմբերին ընկերությունը տարեկան կտրվածքով վաճառքներն ավելացրել է 10 %-ով՝ մինչև 1,01 մլն ավտոմեքենա, արտադրությունն ավելացրել է 7,7 %-ով՝ մինչև 906,057 ավտոմեքենա։

Ընկերության հաշվետվությունում նշված է, որ ռեկորդային վաճառքը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում պահանջարկի մեծ աճով, ինչպես նաև յուրաքանչյուր տարածաշրջանում կիսահաղորդիչների պակասորդի նվազմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am