Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Universal Music-ն իր միլիոնավոր երգերը կհեռացնի TikTok-ից

Universal Music-ն իր միլիոնավոր երգերը կհեռացնի TikTok-ից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Universal Music Group (UMG) երաժշտական ընկերությունը կդադարեցնի իր բովանդակության լիցենզավորումը TikTok և TikTok Music ծառայություններին, քանի որ կողմերը չեն երկարաձգել պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցություններում UMG-ն պնդում էր, որ TikTok սոցիալական հարթակը պետք է համապատասխան փոխհատուցում տրամադրի արտիստներին և երգահաններին։ Սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել, ինչը նշանակում է, որ հունվարի 31-ից՝ պայմանագրի ավարտվելու օրվանից, TikTok-ից կհեռացվեն միլիոնավոր երգեր։

Արտիստների և երգահանների համայնքին ուղղված նամակում UMG-ն մեղադրել է TikTok-ին այն բանում, որ սոցիալական հարթակը «փորձում է կառուցել երաժշտության վրա հիմնված բիզնես՝ առանց այդ երաժշտության համար համարժեք վճարելու»։ Ըստ UMG-ի՝ TikTok-ը երաժշտական ընկերության ընդարձակ կատալոգից օգտվելու համար առաջարկել է արտիստներին և երգահաններին վճարել ընդամենը մի «փոքրիկ բաժին» այն գումարի, որ վճարում են այլ սոցիալական հարթակները։

Reuters-ին տված մեկնաբանությունում TikTok-ն այս մեղադրանքներն անվանել է «կեղծ»՝ պնդելով, թե UMG-ի գործողությունները հակասում են արտիստների, երգահանների և երկրպագուների շահերին։

UMG-ն և TikTok-ը համաձայնություն էին կնքել 2021 թ․ փետրվարին, որի շրջանակներում հավելվածի օգտատերերին  հնարավորություն էր տրվել իրենց տեսանյութերում ներառել տեսահոլովակներ UMG-ի երաժշտական կատալոգից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am