Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Թուրքիայում հունվարին տարեկան գնաճը կազմել է 64,86 տոկոս

Թուրքիայում հունվարին տարեկան գնաճը կազմել է 64,86 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունվարին տարեկան գնաճը կազմել է 64,86 տոկոս, իսկ տնտեսական աճը՝ 6,7 տոկոս:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տվյալները հայտնել է Թուրքիայի ազգային վիճակագրական ինստիտուտը:

«Փետրվարից սկսած՝ մենք ակնկալում ենք, որ ամսական գնաճը զգալիորեն կնվազի և կգնա մեր կանխատեսմանը համահունչ ճանապարհով: Տարվա երկրորդ կիսամյակում կտեսնենք տարեկան գնաճի զգալի անկում: Գների կայունության ապահովումը մեր առաջնահերթ խնդիրն է»,- X-ում (նախկինում՝ Twitter)  գրել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:

Ի հակադրություն Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների,  մի խումբ անկախ տնտեսագետներ և հետազոտական ընկերություններ հայտնել են, որ հունվարին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 129,11 տոկոս, իսկ  դեկտեմբերին գնահատվել է 127,2 տոկոս:

2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի իշխանությունները ներկայացրել էին միջնաժամկետ տնտեսական ծրագիր։

Դրանում պարունակվող կանխատեսումների համաձայն՝ երեք տարվա ընթացքում գնաճը երկրում 65%-ից նվազելու է  8,5%-ի։

 2024 թվականին գնաճի թիրախը սահմանվել է 33 տոկոս, իսկ 2025 թվականի համար՝ 15,2 տոկոս, իսկ 2026 թվականին այն պետք է իջնի մինչև 8,5 տոկոսի:

Նախատեսվում է, որ մինչև 2026 թվականի վերջը տնտեսական աճը կկազմի 5 տոկոս։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am