Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հանձնաժողովը հաստատել է հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հանձնաժողովը հաստատել է հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև  միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հաստատել է ծրագրի վերջնական տարբերակը:

Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այն միջոցառումների կազմակերպման հետ կապված աշխատանքները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվել են, իսկ այն հարցերը, որոնք բարձրացվել են նիստի ընթացքում, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am