Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

Podcast-Հարց բժշկին. վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն 
միջոցը մշտապես հիգիենային հետևելն ու ստուգված սննդամթերք օգտագործելն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարբեր տեսակների վարակիչ հիվանդությունները մշտապես եղել և մնում են արդիական խնդիր։ Դրանք կարող են պարբերաբար առաջացնել հիվանդության բռնկումներ՝ վարակելով հարյուրավոր մարդկանց։ Նման ելքից խուսափելու համար պետք է մշտապես հետևել հիգիենային, օգտագործել միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու, իսկ թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր պետք է լվանալ հոսող ջրով։ Վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում էլ չպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, այլ անհապաղ պետք է դիմել բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բոքսային բաժանմունքի բժիշկ Լեռնիկ Մարտիրոսյանի հետ անդրադարձել ենք մի շարք ինֆեկցիոն հիվանդություններին:

Անդրադառնալով սուր աղիքային հիվանդությունների շարքին պատկանող սալմոնելեոզ վարակին՝ մասնագետը նշեց, որ  այս վարակի աղբյուր են հանդիսանում կենդանիները և հիվանդ մարդիկ: Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի և ջրի միջոցով։

«Հիվանդության գաղտնի շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: 

Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն։

Որպես կանոն՝ ավելի հաճախ հիվանդանում են երեխաները և մեծահասակները, ինչպես նաև թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ»,- նշեց մասնագետը։

Խոսելով մեկ այլ ինֆեկցիոն հիվանդությունից՝ մոնոնուկլեոզից, մասնագետը ընդգծեց, որ այս վարակը փոխանցվում է օդակաթիլային, կոնտակտային եղանակով և արյան փոխներարկմամբ: Ինկուբացիոն շրջանը 4-6 շաբաթ է: Հիվանդությունը սկզբում արտահայտվում է  սուր կամ բկանցքում աստիճանաբար ցավով, թուլությամբ,  գլխացավով, դողով, քրտնարտադրությամբ, մկանացավերով,  տենդով, որովայնի ցավով, հազով և այլն։

MXO_5721.jpg (716 KB)

Բժիշկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնաբուժվող հիվանդություն է:

Իսկ լեյշմանիոզները,  կարելի է ասել, դասվում են մոռացված վարակիչ հիվանդությունների շարքին, որոնք, սակայն, վերջին ժամանակահատվածում նորից տարածում են ստացել:

Ըստ մասնագետի՝ լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են: Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շներն են: Լեյշմանիոզների փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում՝ աղբարկղեր, աղբակույտեր:

«Ներկայում հանրապետությունում արձանագրվում են լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից:

Ընտանի շներ ունենալու դեպքում անհրաժեշտ է ուշադիր լինել և շների լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, վերքեր դեմքի վրա, արյունահոսություն քթից) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը։

Նշենք, որ հիվանդության հիմնական նշաններն են` երկարատև տենդ, ավշային հանգույցների մեծացում, ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն, քաշի անկում:

Վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների, ախտանշանների,  տարածման, կանխարգելման դրանցից պաշտպանվելու  մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am