Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական. հունվար, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական. 
հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքի տվյալների:

Ինգա Մովսիսյանի «Բվիկ Բուուի արկածները» առաջին տեղում է։ Բվիկ Բուուի արկածները պատմվածքների ժողովածուն նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար։ Գրքում արծարծվում են այնպիսի սոցիալական արժեքներ, ինչպիսիք են ընկերությունը, բարությունը, համակեցությունը և բնության մասին հոգ տանելու կարևորությունը։

Երկրորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:

Երրորդ տեղում է «Շունն ու կատուն» գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Չորրորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:

Բոդո Շեֆերի  «Մանի անունով շունը» հինգերորդ տեղում է։ «Մանի անունով շունը» գիրքը գերմանացի հանրահայտ ֆինանսիստ և քոուչ Բոդո Շեֆերի լավագույն ստեղծագործություններից է՝ նախատեսված հատուկ երեխաների և պատանիների համար: Գիրքը կսովորեցնի երեխային հասկանալ ու պատկերացնել, թե ինչ է փողը, ինչպես կարելի է այն կառավարել, կուտակել ու նույնիսկ՝ վաստակել: Միևնույն ժամանակ, սա գեղարվեստական ստեղծագործություն է փոքրիկ աղջկա և Մանի անունով շան ընկերության մասին՝ լի հետաքրքիր արկածներով:

«Անբան Հուռին» վեցերորդ հորիզոնականում է։ Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից։

Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» յոթերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։

Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։

Ութերորդ տեղում է Հովհաննես Թումանյանի «Չարի վերջը» բալլադը: Բալլադը պատմում է մի խորամանկ աղվեսի և միամիտ կկվի մասին. վերջինս հավատում է աղվեսի ստին և զոհաբերում իր ձագերին, որպեսզի աղվեսը չքանդի նրա բույնը: Սակայն խելացի ագռավը խորհուրդ է տալիս մի լավ դաս տալ աղվեսին: Երբ աղվեսը նորից գալիս է, կկուն քշում է նրան: Աղվեսն իմանում է, որ կկվին խորհուրդ է տվել ագռավը և որոշում է նրանից վրեժ լուծել ու բռնում է ագռավին: Սակայն ագռավը նրան խաբելով տանում է այնտեղ, որտեղ պառկած էր շունը. վերջինս բռնում է աղվեսին և խեղդում:

Իններորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան»  պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Տասներորդ տեղում է Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և Լուսինը» …Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը:Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է:Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր 83fc14ca2d2428965c97605371c17594.jpg (55 KB)

Ինգա Մովսիսյան,

«Բվիկ Բուուի արկածները»  

Զանգակ 143
2 -1 «Բոքոնիկը»  Բուկինիստ 106
3 * «Շունն ու կատուն»  Բուկինիստ 95
4 +1

Հովհաննես Թումանյան,

«Փիսիկի գանգատը»  

Բուկինիստ 86
5 նոր 00-00188082.jpg (41 KB)

Բոդո Շեֆեր,

«Մանի անունով շունը»

Դավինչի 82
6 * 00-00186125.jpg (112 KB) «Անբան Հուռին»  Ջի Էս Էմ Ստուդիա 78
7 -3

Հովհաննես Արամյանց,

«Անտառի գիրքը» 

Դավինչի 65
8 0

Հովհաննես Թումանյան,

«Չարի վերջը»

Բուկինիստ 64
9 *

Գրիգոր Քեշիշյան,

«Երկնքում շատ աստղեր կան» 

Դավինչի 58
10 * Պետրոսիկը-և-Լուսինը-01.jpg (133 KB)

Ալիս Բրիեռ-Հաքետ,

«Պետրոսիկը և Լուսինը

Զանգակ 31

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]