Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայաստանը երկրորդն է Արևելյան գործընկերության երկրների դատական իշխանության անկախության վարկանիշային աղյուսակում

Հայաստանը երկրորդն է Արևելյան գործընկերության երկրների դատական 
իշխանության անկախության վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևելյան գործընկերության երկրների 2023 թվականի համար արված ուսումնասիրությունների արդյունքում Հայաստանի դատական իշխանության անկախության ինդեքսը վարկանիշային աղյուսակում գրանցել է աճ՝ 2021 թվականի 0.71-ից հասնելով 0.89-ի։ Արդյունքում Հայաստանը շատ չնչին՝ ընդամենը 0.01 միավորով զիջել է ամենաբարձր վարկանիշ ունեցող Մոլդովային, որի դատական իշխանության անկախության ինդեքսը գնահատվել է 0.90: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի «Ֆեյսբուք»-ի էջը։

«Այս համատեքստում շատ դրական է գնահատվում այն, որ Հայաստանը դատական համակարգի անկախության առումով առաջատար է հարևան երկրների շարքում:

Նշենք, որ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել ու ամրապնդել Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արևելյան գործընկերության ինդեքսը չափում է վեց երկրների առաջընթացը՝ կայուն ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ուղղությամբ: Ցուցանիշը չափում է լավ կառավարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ներառյալ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ հարգանքի ու պաշտպանության մակարդակը, կայուն զարգացումը և Եվրամիության հետ ինտեգրումը:

Նշվում է, որ այս գործիքի նպատակն է բացահայտել ոլորտները, որտեղ բարեփոխումներն առաջընթաց են ապրում կամ հետ են մնում, ինչպես նաև առաջարկություններ են մշակվում, որոնք կուղղորդեն երկրներին բարեփոխումների գործընթացում: Ցուցանիշը կարող է նաև օգնել բացահայտելու այն ոլորտները, որտեղ մտավախություն կա, որ առաջընթացը կդանդաղի կամ նույնիսկ կփոխվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am