Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բայդենի շունն ավելի քան 20 անգամ կծել է ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներին

Բայդենի շունն ավելի քան 20 անգամ կծել է ԱՄՆ գաղտնի ծառայության 
աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանեկան շունը՝ Քոմանդեր Բայդենը, առնվազն 24 անգամ կծել է Գաղտնի ծառայության աշխատակիցներին Սպիտակ տանը և այլ վայրերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության՝ իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը։

11.jpg (435 KB)

Այս թիվը չի ընդգրկում մյուս միջադեպերը, երբ գերմանական հովվաշունը կծել է Սպիտակ տան այլ աշխատակիցների։

Ըստ փաստաթղթերի՝ շան կծելու պատճառով Գաղտնի ծառայության աշխատակիցները ստիպված են եղել շան ներկայությամբ հարմարացնել իրենց «գործառնական մարտավարությունը»։ Բացի այդ, նրանց զգուշացվել է «լինել ստեղծագործական՝ ապահովելու սեփական անվտանգությունը»։

Այս նախազգուշացումներից ամիսներ անց շունը հեռացվել է Սպիտակ տնից։ Ըստ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Ջիլ Բայդենի հաղորդակցությունների գծով տնօրենի՝ նախագահին և առաջին տիկնոջը միշտ «մտահոգել է Սպիտակ տան աշխատակիցների անվտանգությունը»։ Չնայած շան համար կազմակերպված լրացուցիչ դասընթացներին, մասնագետների հետ աշխատանքին, Քոմանդերի վարքը չի փոխվել։ Այժմ հովվաշունը, որին Բայդենները սկսել են պահել 2021 թվականից, ապրում է ընտանիքի այլ անդամների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am