Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

Բելառուսում խորհրդարանական ընտրություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԲԵԼՏԱ: Բելառուսում փետրվարի 25-ն ութերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի և քսանիններորդ գումարման տեղական խորհուրդների պատգամավորների ընտրությունների միասնական քվեարկության օրն է։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 30-ին ավարտվել է պատգամավորների թեկնածուների գրանցումը, իսկ քարոզարշավը տևել է հունվարի 31-ից փետրվարի 24-ը։

Բելառուսում, ընդհանուր առմամբ, բացվել է 5411 ընտրական տեղամաս:

Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ընտրական գործընթացին ընդգրկված է 45 հազար 505 ազգային, ինչպես նաև 294 միջազգային դիտորդ։

Պատգամավորների ընտրությունների միասնական քվեարկությանը հետևում են ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի դիտորդական առաքելությունները, ՀԱՊԿ-ի, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական վեհաժողովների ներկայացուցիչներ, օտարերկրյա ընտրական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, փորձագետներ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Իտալիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Սերբիայից, Բուլղարիայից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am