Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը

Podcast-Հարց բժշկին. ե՞րբ այցելել նյարդաբանին. պարզաբանում է մասնագետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյարդաբանությունը բժշկության շատ կարևոր ոլորտ է, որը զբաղվում է ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններով։ Նյարդաբանությունը հիմնականում կենտրոնանում է այն հիվանդությունների վրա, որոնց արմատը մարդու նյարդային համակարգը քայքայող գործընթացներն են:

Մարմնի յուրաքանչյուր բջիջ կապ ունի նյարդային համակարգի հետ և անմիջական փոխազդեցություն ունի նրա հետ՝ ենթարկվելով բարձրագույն նյարդային գործունեության հրահանգներին:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի հետ անդրադարձել ենք նյարդաբանական մի շարք խնդիրներին և դրանց լուծումներին։ 

Հարցին, թե ե՞րբ և ո՞ր պարագայում է անհրաժեշտ այցելել նյարդաբանին, մասնագետը նշեց, որ, ցավոք սրտի, կա ընդհանուր կարծրատիպ, և նյարդաբան ասելով մարդիկ առաջինը հասկանում են, որ այս մասնագետին պետք է դիմել միայն հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում։ 

«Սակայն պետք է ընդգծեմ, որ  նյարդաբանը զբաղվում է օրգանական ախտահարումներով։ Նյարդաբանը բուժում է ուղեղի, ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգերի հիվանդությունները: Իսկ մարդկանց մոտ տարածված այն կարծիքը, որ նևրոզ վիճակները նյարդաբանի պատալոգիան է, իրականում այդքան էլ այդպես չէ»,-նշեց նյարդաբանը։ 

MXO_6544.jpg (610 KB)

Մասնագետն ընդգծեց, որ կան հստակ սիմպտոմներ, որոնց հատկապես  առաջին անգամ արտահայտվելու դեպքում պարտադիր պետք է  դիմել նյարդաբանի։

«Ձեռքի կամ ոտքի հանկարծակի թուլացումը, տեսողության հանկարծակի վատացումը, մարդու մոտ հավասարակշռության կորուստը, գլխապտույտը կամ սուր գլխացավն այն հիմնական գանգատներն են, որոնց պարագայում անհապաղ նյարդաբանին դիմելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա։ 

Բժիշկ-նյարդաբանն ընդգծեց՝ որքան վաղ սկսվի բուժումը, այնքան քիչ է կրկնվելու հավանականությունը։ Մասնագետը խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ, հետևել սննդակարգին, քայլել և զբաղվել սպորտով՝ չմոռանալով մտավոր և հոգևոր գործունեության մասին, խուսափել սթրեսից, որը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա՝ առաջացնելով ինչպես նյարդաբանական, այնպես էլ տարբեր հիվանդություններ:

Նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառների, ախտանշանների և մի շարք կարևոր այլ հարցերի մասին տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am