Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

Ժերար Դեպարդիեին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդիեն հերթական անգամ մեղադրվել է սեռական բռնության, սեռական ոտնձգությունների և ​​հայհոյանքների մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Փետրվարի 25-ին փաստաբան Կարին Դյուրիե Դիբոլտը հայտնել է, որ 53-ամյա բեմադրող նկարիչ Ամելին, որը Դեպարդիեի հետ 2021 թ. սեպտեմբերին աշխատել է «Կանաչ փեղկեր» («Les volets verts») ֆիլմի նկարահանումների ժամանակ, բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն:

Mediapart ինտերնետ հանդեսի տեղեկատվության համաձայն` Դեպարդիեն բազմաթիվ վիրավորական հանդիմանություններ է արել կնոջը։ Այնուհետև դերասանն, իբր, բռնել է նրան և դիպել իրանին, կրծքին և որովայնին: Կինը հայտարարել է, որ հետագա ոտնձգություններից իրեն փրկել են դերասանի`սենյակ մտած անվտանգության աշխատակիցները։

Նկարահանման հրապարակում մեկ այլ աշխատակցուհի՝ ռեժիսորի 33-ամյա օգնականը, նույնպես մեղադրել է դերասանին այն բանում, որ 2021 թ. օգոստոսի 31-ին նկարահանումների ժամանակ երկու անգամ դիպել է իր մարմնի տարբեր հատվածների։

75-ամյա Դեպարդիեին քանիցս մեղադրել են սեռական բռնության մեջ: 2023 թ. ապրիլին դերասանի անպարկեշտ պահվածքի մասին են հայտարարել միանգամից 13 կանայք` դերասանուհիներ, էպիզոդիկ դերակատարներ և դիմահարդարներ։ Ավելի ուշ ոտնձգությունների մասին է հայտարարել իսպանացի լրագրողուհի Ռուտ Բասան՝ պնդելով, որ 1995 թ. Դեպարդիեի կողմից բռնության է ենթարկվել, երբ նրանից հարցազրույց է վերցրել Cinemanía ամսագրի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am