Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Բելառուսում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր. նախատեսվում է մշակույթի ոլորտում համագործակցության քառամյա ծրագրի ստորագրում

Բելառուսում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր. նախատեսվում է 
մշակույթի ոլորտում համագործակցության քառամյա ծրագրի ստորագրում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մշակույթի ոլորտում համագործակցության խորացման նպատակով կողմերը քննարկել են Բելառուսի Հանրապետությունում այս տարվա ապրիլին Հայաստանի Հանրապետության մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր:

«Ողջունելով դեսպան Ալեքսանդր Կոնյուկին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Բելառուսի հետ բարեկամական հարաբերություններն ու հատկապես մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Բելառուսի Հանրապետության մի քանի քաղաքներում ՀՀ մշակույթի օրերի անցկացման նախնական նախագիծը:

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն ընդգծել է՝ միջոցառումը շատ սպասված է բելառուսական կողի համար: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը բելառուս ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախատեսվում է նաև 2024-2027 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագրի ստորագրում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am