Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լեհաստանի Շչեցին քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Լեհաստանի Շչեցին քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով 
12 մարդ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Շչեցին քաղաքի կենտրոնում մարդատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է, վարորդը դիմել է փախուստի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շչեցինի Ռոդլո հրապարակում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 12 մարդ ծանր վիրավորվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով՝ դեպքից հետո վարորդը կանգ չի առել, ավտոմեքենայով անհետացել է և այժմ որոնվում է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am