Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Արարատ»-ԲԿՄԱ խաղի սկզբին ազդարարվեց Վազգեն Սարգսյանին նվիրված մրցաշարի մեկնարկի մասին. «Արարատ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին

«Արարատ»-ԲԿՄԱ խաղի սկզբին ազդարարվեց Վազգեն Սարգսյանին նվիրված 
մրցաշարի մեկնարկի մասին. «Արարատ»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկին ազդարարվեց Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Պրեմիեր լիգայի այս տուրի նախավերջին խաղում «Արարատ»-ը նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: «Արարատ»-ի միակ և հաղթական գնդակը խփեց Ռանսոնը` խաղի 56-րդ րոպեին:

Այս խաղից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն` 7-րդը:

23-րդ տուրը կեզրափակվի «Փյունիկ»-«Վեստ Արմենիա» խաղով, որը կկայանա փետրվարի 4-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am