Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ադամ Սենդլերը դարձել է 2023 թ. ամենաբարձր վարձատրվող դերասանը. Forbes

Ադամ Սենդլերը դարձել է 2023 թ. ամենաբարձր վարձատրվող դերասանը. Forbes

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ադամ Սենդլերը գլխավորել է 2023 թ. ընթացքում Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը: Առաջատարների եռյակում տեղ են գտել նաև Մարգո Ռոբին և Թոմ Քրուզը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարկանիշային ցուցակը հրապարակել է Forbes ամսագիրը։

Margot-Robbie.jpg (219 KB)

Tom-Cruise.jpg (22 KB)

Forbes-ի գնահատականներով՝ Սենդլերը 2023 թվականին վաստակել է 73 միլիոն դոլար։ Շահույթի զգալի մասը նրան բերել է Netflix-ի հետ համագործակցությունը, որի ընթացքում նկարահանվել է «Առեղծվածային սպանություն 2» (Murder Mystery 2) ֆիլմը։ Բացի այդ, Netflix-ի հետ համագործակցությամբ ստեղծվել է «Նույնիսկ մտքովդ չանցնի գալ իմ բաթ-միցվային» (You Are So Not Invited to My Bat Mitzvah) ֆիլմը և «Լեո» (Leo) մուլտֆիլմը, որի պրոդյուսեր և սցենարի հեղինակ Ադամ Սենդլերը նաև հնչյունավորել է գլխավոր հերոսին։

Վարկանիշային ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Մարգո Ռոբին․ նա խաղացել է «Բարբի» ֆիլմում (Barbie), որը համաշխարհային կինովարձույթում հավաքել է ավելի քան 1,4 միլիարդ դոլար: Դերասանուհին 2023 թ. ընթացքում վաստակել է 59 միլիոն դոլար, գրում է Forbes-ը։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Թոմ Քրուզը վաստակել է 45 մլն դոլար։ Դերասանն իր հիմնական եկամուտներն ստացել է նոր՝ «Առաքելությունն անիրագործելի է․մահացու հատուցում մաս 1» (Mission: Impossible - Dead Reckoning Part One) ֆիլմի շնորհիվ, ինչպես նաև շարունակել է եկամուտ ստանալ 2022 թվականի «Թոփ Գան. Մևերիկ» (Top Gun: Maverick) ֆիլմից։

Վարկանիշային ցուցակի չորրորդ և հինգերորդ տեղը կիսել են Ռայան Գոսլինգը և Մեթ Դեյմոնը, որոնք վաստակել են 43-ական միլիոն դոլար: Ամենաբարձր վարձատրվող դերասանների թոփ-10-ում են Ջենիֆեր Էնիսթոնը (42 մլն դոլար), Լեոնարդո դի Կապրիոն (41 մլն դոլար), Ջեյսոն Սթեթհեմը (41 մլն դոլար), Բեն Աֆլեքը (38 մլն դոլար) և Դենզել Վաշինգտոնը (24 մլն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am