Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի սպառնալիքներին. 
ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում  ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսրայելի  կողմից իր ազգային անվտանգության և ժողովրդի շահերի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին կամ հարձակմանը պատասխանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  իրանական IRNA գործակալությունն, այս  մասին Իրավանին հայտարարել է մարտի 7-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Յամազակի Կազույուկիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում՝ կտրականապես մերժելով Իրանի դեմ մեղադրանքները՝ նշելով, որ Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է ստի, ապատեղեկատվություն է տարածել և անհիմն մեղադրանքներ հնչեցրել Իրանի  հասցեին:

Նա նշել է, որ Իսրայելի արտգործնախարարի նամակը ներկայացնում է Իսրայելի հերթական ցինիկ փորձը՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ  իրականացվող վայրագություններից և ցեղասպանություններից:

«Իրանը նաև վերահաստատում է Սիրիայի և Լիբանանի անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցներն ի պատասխան Իսրայելի  կողմից իր ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի կամ հարձակումների»,-եզրափակել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am