Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Օսկար 2024»-ի գլխավոր դափնեկիր է դարձել «Օփենհայմեր»-ը

«Օսկար 2024»-ի գլխավոր դափնեկիր է դարձել «Օփենհայմեր»-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը, որի գլխավոր դափնեկիրն է դարձել «Օփենհայմեր» ֆիլմը՝ ստանալով 7 մրցանակ, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Օփենհայմեր»-ն (Oppenheimer) արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Դրամայի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։

ae9f23a2-9058-4648-b952-81ed004ad6ba.jpg (108 KB)

Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին։

Էմմա Ստոունն արժանացել է իր երկրորդ Օսկարին՝ ստանալով «Լավագույն դերասանուհի» մրցանակը «Խեղճ դժբախտներ» (Poor things) ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորելու համար։ Նախորդ Օսկարը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Ստոունը ստացել էր 2016 թվականին «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։

7aa9a37c-ff4c-470d-8b32-89799b8374c5.jpg (85 KB)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին է հասել Դա’Վին Ջոյ Ռենդոլֆին՝ «Թողնվածները» ֆիլմի համար։

2023 թվականին ամենաշատ եկամուտ բերած «Բարբի» ֆիլմն արժանացել է մրցանակի լավագույն երգի համար (What was I made for?), որը գրել են Բիլլի Այլիշը և նրա եղբայր Ֆիննեաս Օ’Քոննելը։

99c5938b-2adf-40b7-a7ad-999dac07b40b.jpg (148 KB)

«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին արժանացել է Ուկրաինայում ընթացող հակամարտության մասին պատմող «20 օր Մարիուպոլում» ֆիլմը։

Իսկ Հոլոքոստի մասին պատմող «Շահերի գոտի» ֆիլմն արժանացել է «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» մրցանակին, իսկ դրա ռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը մրցանակը ստանալիս խոսել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի մասին։ Միևնույն ժամանակ «Օսկար 2024» մրցանակաբաշխության ընթացքում «Դոլբի» թատրոնի դիմաց հարյուրավոր պաղեստինամետ ցուցարարներ են հավաքել։

4a0968a2-7ebd-4c13-9ffd-97162f74a19e.jpg (113 KB)

682125df-332e-4f97-88cd-17ac45c7f023.jpg (117 KB)

bf9f2433-c6fa-4cb1-8735-c140a5eefe48.jpg (109 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am