Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Փոխնախարարի կանխատեսմամբ՝ Հայաստանի համար առնվազն 8 տարի գազի գինը չի փոփոխվի

Փոխնախարարի կանխատեսմամբ՝ Հայաստանի համար առնվազն 8 տարի գազի 
գինը չի փոփոխվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը ֆիքսվել է հինգ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարի 1-ին։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունները կան, բայց 5 տարի է՝ Հայաստանի Հանրապետությունում գազի գինը կայուն է, և շատ մեծ շանսեր կան, որ առնվազն 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան։ Եթե գազը կայուն 3000 դոլար դառնա, դժվար Հայաստանի համար 160 դոլարը հնարավոր լինի պահպանել։ Բայց մենք տեսանք, երբ գազը Եվրոպայում և միջազգային շուկաներում 2000-3000 դոլար արժեր, Հայաստանում պահպանվում էր 165 դոլար գինը, և մեր աշխատանքն ուղղված է դրան, որ ամեն հնարավորություն օգտագործենք, որ գազի գինը պահպանվի կամ նվազի, եթե նման ազդակներ լինեն աշխարհում»,-ասաց փոխնախարարը։

Փոխնախարարի խոսքով՝ 2022 թվականին կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով ՀՀ գազը մինչև 2031 թվականը ներառյալ՝ որոշակի մեխանիզմների պահպանմամբ, պետք է մնա ներկայիս արժեքի շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am