Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի 
մեծագույն մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց մարտի 12-ի ասուլիսին՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն ու Հայաստանի ժողովուրդն ի վիճակի եղան 100 հազար մարդ ընդունել և հասցեագրել նրանց կարճաժամկետ կարիքները։

«Առջևում բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումն է, առաջիկայում ավարտին կհասցնենք նրանց բնակարանային կարիքների հասցեագրման ծրագիրը։

Ինչպես ասել եմ, եթե բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ԼՂ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ  ցանկություն չունենան, Կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի նրանց՝ ՀՀ-ում մնալու համար անհրաժեշտ պայմաններ  ստեղծելուն»,-հավելեց վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am